
Ծնվել է
2001 թ․ հունվարի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
Արմանը ոգեշնչվում էր կյանքով
Ամեն մանրուքով, առանց պահանջի կամ վերլուծության։
Ընկերական շրջանակը
Ամենաշատը ժամանակ էր անցկացնում ընկերների հետ, որոնց մեջ իրեն զգում էր իսկական ու լիարժեք։
Բոլորն ասում էին
Եզակի մարդ էր։ Ուժեղ, համեստ, սրտաբաց։
Ձգտում էր
Լավ մարդ լինել՝ արժանի իր ընտանիքին ու հայրենիքին։
Ներքին ուժը
Համադրությունն էր՝ ուժի ու սիրող սրտի։ Հենց դա էր դարձնում նրան առանձնահատուկ։
Վերջին զրույցը հոկտեմբերի 2-ին
Այստեղ պատերազմ չկա։ Լավ է ամեն ինչ…։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին, Արա լեռում։ Զոհվել է՝ ԱԹՍ-ի հարվածից։ Գնդացրորդների հրամանատար էր։