hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Մինասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1980 թ․ մայիսի 30-ին Ռուսաստանի Դաշնությունում, սակայն հետո տեղափոխվել է Երևան։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Լեռնային Ղարաբաղը, նա ԼՂՀ կոմիտեի անդամ էր։ 2016 թվականին մասնակցել էր քառօրյա պատերազմին և պարգևատրվել էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լուրջ և հայրենասեր մարդ էր։ Ուներ ընկերական մեծ շրջապատ։ Շատ հաճախ ասում էր․ «Լեռնային Ղարաբաղը մեր դարպասն է, մենք պետք է պաշտպանենք այն»։

Երազում էր
Ունենալ իր սեփական ատամնաբուժական կլինիկան։ Երկու տարի աշխատել էր Մոսկվայում։

Վերջին հեռախոսազանգ
Հոկտեմբերի 10-ին Հադրութ։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին Հադրութում։