hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահագն Գեվորգյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ ապրիլի 6-ին՝ Երևանում։
Ոգեշնչող պահերը
Ամեն մանրուք կարող էր ուրախացնել նրան՝ ընտանիքի ջերմությունը, եղբայրների խաղերը, ընկերների շփումը։
Նվիրվածությունը
Շատ կապված էր ընտանիքի ու հատկապես փոքր եղբոր հետ։ Ուներ սիրած աղջիկ ում հետ ծանոթացել էր ավագ դպրոցում։
Բնութագիրը
Ակտիվ, կատակասեր, էներգիայով լի։ Միշտ օգնության էր հասնում ամենաթույլին, երբեք անտարբեր չէր մնում։
Երազանքները
Սիրում էր պատմություն, ուզում էր դառնալ իրավաբան։ Ընդունվել էր միջազգային հարաբերությունների բաժին, դիմել էր «Պատիվ ունեմ» ծրագրին՝ տուն ունենալու և ամուսնանալու նպատակով։ Երազում էր որդի ունենալ և անվանել Արեգ։
Հատուկ սովորույթներ
Ընկերոջ նվիրած ժամացույցը միշտ ձեռքին էր՝ շղթայի վերածած, անընդհատ պտտում էր։ Սիրում էր բարձրախոսով երաժշտություն միացնել։
Վերջին խոսքը
«Մեր մոտ ամեն ինչ տոչնի ա, մենք լավ ենք, դուք լավ եղեք» (2020 թ․ նոյեմբերի 6)։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին՝ Շուշիում։