hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարապետ Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1970 թ․ մայիսի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, հատկապես՝ ամենափոքր աղջիկը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Զբաղվել է ֆուտբոլով։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված էր իր զինծառայությանը, ամսվա կեսը դիրքերում էր։

Երազանքները
Հիմնականում ամենափոքր աղջկա հետ էին կապված, ով ուշ էր ծնվել։
Սեպտեմբերի 15-ին տարել է նրան առաջին դասարան, ապա բարձրացել է դիրքեր։

Յուրահատուկ սովորությունները
Մասնակցում էր ԱԱԾ-ի շքերթներին։ Կինը հաճախ ասում էր, որ չի հասցնում տեսնել երեխաների մանկությունը։ Մինչև տուն է գալիս, նրանք արդեն մեծանում են։ Պատասխանում էր, որ իր համազգեստը իր կյանքն է։

Ստեղծագործական գործունեությունը
Նկարել։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 18-ին խոսել են, կինը խնդրել է, որ վերադառնա։ Պատասխանել է․ «Իմ տղաներն են զոհվում, ես էլ իրենց պես պետք է մնամ, վերին արտի ցորեն չեմ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին, Հորադիզում։ 19 զինակից ընկերներով զոհվել են ԱԹՍ-ի հարվածից։