hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աբրահամ Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունիսի 9-ին Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում։ Երիտասարդ տարիքից իր սրտում կրում էր հայրենիքի հանդեպ անդուլ սեր։

Ուրախության աղբյուրները
Նրան ոգեշնչում էր հայրենիքի գաղափարը։ Այդ սերն էր, որ դարձել էր նրա կյանքի ուղեցույցը և պայքարի ուժը։

Նվիրվածությունը ընտանիքին
Սիրում էր ժամանակ անցկացնել հորեղբոր տղայի հետ։ Բնավորությամբ խոնարհ ու զուսպ էր։ Սոված դպրոցից գալիս էր, բայց սկզբում քրոջը գրկում էր, նոր ինքն ուտում։

Վերջին խոսքը
Մայրն շատ տխուր էր, ուզում էր զրույցը շուտ ավարտել, որպեսզի Աբրահամը չզգար։ Ասում էր․ «Մամ, գամ էս անեմ, էն անեմ»։

Վերջին մարտը
Տեղի է ունեցել 2020 թ․ Սեպտեմբերի 29-ին Ջաբրաիլում։ 48 ժամ օդը պահել էր։ Երբ չէին կարողանում դիրքը գրավել, հատուկ ջոկատ էին ուղարկել։ Ինքը մի քանի ընկերոջ հետ գրավել էր սարը։ Շատ զինվորներ ասում էին՝ իրենց կյանքը փրկվել է նրա շնորհիվ։

D։01781 Հարություն Ղազարյան Արտաշեսի

Ծնվել է

2002 թ․ Հունիսի 17-ին Գյումրիում։ Մանկուց աչքի էր ընկնում կենսախինդ բնավորությամբ ու աշխույժ հետաքրքրություններով։ Զբաղվում էր սպորտով, սիրում էր դահուկ, թենիս, ձկնորսություն։ Սովորում էր ռադիոտեխնիկայի ֆակուլտետում։

Ոգեշնչումը

Ուներ սովորելու ծարավ, առաջինը լինելու ձգտում։ Բոլորից տարբերվում էր աշխատասիրությամբ, ինքնուրույնությամբ ու ներքին բարությամբ։

Ընկերական կապերը

Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ, ում կողմից միշտ սիրված էր։ Ընկերներն ու հարազատները նրան նկարագրում էին որպես հումորով, ուշադիր ու սրտակից մարդ։

Երազանքները

Ուներ պարզ, բայց սիրով լցված երազանքներ՝ վերանորոգել տունը, շարունակել ուսումը ու դառնալ լավ մասնագետ։

Հատկությունները

Բացառիկ էր համեստությամբ ու խնամքով։ Նկարել ու գծագրել շատ էր սիրում։ Ամառները ձկնորսությամբ էր զբաղվում, ձմռանը՝ դահուկներով։

Վերջին խոսքը

Պատերազմի օրերին նույնիսկ թեթև վիրավոր վիճակում շարունակել էր աջակցել։ Երդման արարողության ժամանակ ասել էր․ «Ցուցակի մեջ գրեք, որ պարագաներ բերեք», դեղորայք էր խնդրել ուրիշների համար։

Վերջին մարտը

2020 թ․ Սեպտեմբերի 27-ին Մարտակերտում։ Երբ հարվածել էին բուժկետին, հրամանատարների հետ գնացել էր օգնելու վիրավորներին դուրս բերել։ Նույն օրն էլ զոհվել էր՝ կատարելով իր պարտքը։