
Ծնվել է
1997 թ․ Հոկտեմբերի 16-ին Ստեփանակերտում։ Երիտասարդ, անհանգիստ հոգով, որին ոգեշնչում էր ամեն բան՝ կյանքը, մարդիկ, փոքր ու մեծ պահերը։
Ընտանիքն ու շրջապատը
Ժամանակը սիրում էր անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։ Ուներ սիրած էակ, ով լրացնում էր նրա հոգու լուսավոր կողմը։
Բնավորության գծերը
Աշխույժ էր, տաղանդավոր ու քաջ։ Նրան հիշում են որպես սրտաբուխ և նախաձեռնող երիտասարդ, ով երբեք ոչինչի հանդեպ անտարբեր չէր։
Երազանքներ, որ մնացին անկատար
Ցանկանում էր լավ աշխատանք ունենալ, սեփական ուժերով կյանք ստեղծել։
Հատկանշական սովորությունները
Աշխատասեր էր ու նպատակասլաց։ Ատամի փայտիկներով եկեղեցիներ էր պատրաստում։
Վերջին խոսքերը
Մի քանի ամիս աշխատեմ՝ ոսկե շղթա առնեմ։
Վերջին մարտը
Մասնակցել է Ֆիզուլիում ընթացող մարտերին։ Նրա հերոսական քայլերը մնացին նրա մարտական ընկերների սրտերում։ Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին։