
Ծնվել է
2001 թ․ հուլիսի 3-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։
Կյանքով լեցուն էր
Սիրում էր կյանքը, ամեն ինչով ուրախանում էր։
Սիրում էր համակարգչային ծրագրեր ուսումնասիրել
Նոր բաներ էր սովորում, ուզում էր խաղեր ստեղծել։
Բոլորի նկատմամբ հարգանքով էր
Շռայլող չէր, սիրում էր սովորել, անվերջ սովորել։
Երազում էր
Հեռուստատեսությունում աշխատել։
Միշտ ուրիշ էր
Մայրիկին ուղեկցում էր, երբեք ոչ ոքի չէր նեղացնում, յուրահատուկ հումոր ուներ։
Ծառայության ժամանակ
Քանդած, անսարք հեռախոսներից նոր հեռախոսներ էր պատրաստում։
Վերջին զանգը
Ամեն ինչ լավ է, ոչ մի բան չկա, մենք ենք կրակում։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 11, Կարմիր շուկա։