hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ Հունիսի 29-ին ԼՂՀ Ճարտար քաղաքում։ Մանկուց սիրում էր արվեստն ու հայրենիքը, երազում էր մի օր բեմ բարձրանալ։

Սերն ու ընկերությունը
Սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Ուներ սիրած էակ, ում ներկայությունն ավելի էր ջերմացնում երիտասարդ տարիները։

Բնավորության գծերը
Նրան հիշում են որպես բարի, հոգատար, հայրենասեր ու նվիրված երիտասարդ։ Չէր խուսափում որևէ դժվարությունից, բոլորին օգնում էր՝ առանց դիմաց ակնկալելու։

Երազանքներ, որոնք կիսատ մնացին
Երազում էր ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ամուսնանալ։ Մասնակցել էր «Ես Եմ» ծրագրին։

Ստեղծագործ հոգին
Նույնիսկ իր մանկական շարադրության մեջ էր գրվել՝ Պատերազմը չարիք է։ Խոսքեր, որոնք ցավով վերածվեցին ճակատագրի։

Վերջին խոսքերը
Վերջին օրերին կապ հաստատելով ընտանիքի հետ ասել էր՝ «Վիճակը շատ վատ ա, պապան թող չգա»։ Հայրը ձիով էր փորձում հասնել որդուն։

Վերջին մարտը
Եղել է 2020 թ․ Նոյեմբերի 8-ին Մարտունու «Ղուրուչուղ» դիրքերում մինչև վերջին պահը պայքարել է խիզախությամբ։