 
                    
Ծնվել է
 2001 թ․ հոկտեմբերի 27-ին Մարտակերտում։
Երազում էր շարունակել ռազմական գործը
 10 տարեկանից դիպուկ կրակում էր։ Գումարտակի հրամանատարի վարորդն էր։
Զեկուցագիր է գրել
 Որ նորակոչիկի փոխարեն ինքը գնա դիրքեր։
7 տանկ էր խոցել
 Խոսել էր ընտանիքի հետ ու չէր ասել սխրանքի մասին։
2 օր առանց հաց ու ջրի
 Ժամանակ չկար ուտելու։ Տղաները փորձում էին արդեն 8-րդ տանկը խոցել։
Իր մեծ սերը կիսատ թողեց
 Ընկերոջն ասել էր․ «Կա՛մ կմնանք, կա՛մ կգանք, Աստված ոնց տա»։
Կարոտել տունը
 Ուզում էր գոնե 1 անգամ, 1 օրով տանը լինել։
Վերջին մարտը
 2020 թ․ սեպտեմբերի 29, Մարտակերտ։
