
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 18-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղում։
Սերը դեպի խաղը
Շախմատն էր նրա ուրախությունը։ Խաղի մեջ խորանում էր լրջորեն, ուզում էր առաջ գնալ այդ ճանապարհով։
Մարդկային ջերմությունը
Ժամանակը հիմնականում անցկացնում էր ընկերների հետ։ Նրանց հետ այնպիսի կապ կար, որ խոսքեր չէր պահանջում։
Նրա երազանքները
Մեծ ցանկություն ուներ ընդունվել ՀՊՏՀ։ Ուզում էր ապագան կառուցել ուսումով ու նվիրումով։
Վերջին խոսքը
Տեսակցության ժամանակ ասաց․ «Պա՛պ, մի բան եմ ուզում ասել, ծխում եմ, ոչի՞նչ…»։ Ապա ժպտաց ու խնդրեց․ «Էսքան հաճախ մի եկեք, հեռու ա շատ»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Իշխանասարում։ Կռվեց մինչև վերջ։