
Ծնվել է
1997 թ․ մարտի 26-ին Մարտունու շրջանի Ուշկապատ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչից կարող էր ուրախանալ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա, ընկերների և ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, ինքնավստահ, զգացմունքային մարդ։
Երազանքները
Ասում էր․ «Ինձ շատ բան պետք չի, միայն մի տուն ու լավ աշխատանք»։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Յուրահատուկ էր իր աշխատասիրությամբ և հումորով։
Վերջին զրույցը
Ասացին․ «Մի՛ գնա»։ Ասել է․ «Պետք է գնա՛մ, մա՛մ, ընկերներիս ո՞նց մենակ թողեմ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Ֆիզուլիում։