hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ավետիս Նազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1951 թ․ օգոստոսի 8-ին Գանձակ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխաների, թոռների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համեստ, պունկտուալ, հարգանքով։

Երազանքները
Մեծ որդին երկու աղջիկ ուներ, երազում էր, որ նա որդի էլ ունենա։

Յուրահատուկ փաստեր
Սիրում էր իր հին պարագաները պահել, դեն չնետել, անհրաժեշտության դեպքում՝ օգտագործելիս, ուրախանում էր

Սա նրա երրորդ պատերազմն էր։ Մահապարտների ջոկատի անդամ էր եղել 1994-ին, մասնակցել էր նաև քառօրյա պատերազմին։

Ստեղծագործական գործունեությունը
Ձեռքից շնորհքով էր, դեկորատիվ իրեր էր պատրաստում իր ձեռքի տակ եղած նյութերով, տեխնիկական հմտություններ ուներ։

Վերջին զրույցը
Որդին, ով նույնպես զինվորագրվել էր, ասել է, որ նա արդեն տարեց է՝ 69 տարեկան, ուր է գնում։ Ասել է․ «Բա՞ էլ ով գնա»։ Գնացել է Ջաբրայիլ։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․դեկտեմբերի 11-ին, Ջաբրայիլում։ Մեքենայի մեջ զինամթերքը տեղավորելուց հետո անօդաչու սարքը մեքենայի վրա է ընկել։ Բոլորը զոհվել են։