
Ծնվել է
2001 թ․ մայիսի 5-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հոգատար, բարի, կամեցող, դաստիարակված և ընկերասեր անձնավորություն էր։
Երազում էր
Ծառայել հայրենիքին։ Նպատակ ուներ համալսարանում սովորել, սպորտով զբաղվել, բիզնես ունենալ և մեքենա գնել։
Յուրահատկություններ
Կոկիկ էր, կարգապահ և ընկերասեր։
Սիրում էր
Մեքենա վարել և ճամփորդել։
Վերջին խոսքերն էր
«Ե՞րբ ա վերջանալու պատերազմը, գանք տուն»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Ջրականում։ Հոկտեմբերի 4-ին ընկել էին շրջափակման մեջ։ Դիրքեր են ետ բերել, ապա օգնության էր հասել Մեղրիի վաշտին։