
Ծնվել է
1986 թ․ դեկտեմբերի 27-ին Երևանում։
Երջանկացնում էր
Իր խաղաղ, սովորական կյանքը, ընտանիքի ու երեխաների ներկայությունը։
Սիրելիների շուրջը
Ժամանակի մեծ մասն անցկացնում էր քրոջ, երեխաների և իր աշակերտների հետ՝ սրտանց կապված էր նրանց հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են
Որպես աշխատասեր, ընկերասեր, բարի մարդ, ով առանց խոսքերի էր հասկանում դիմացինին։
Երազում էր
Ամուսնանալ, սակայն հայրենիքի հանդեպ պարտքը կանչում էր…։
Անկեղծությունն ու մարդասիրությունը
Նրան յուրահատուկ էին դարձնում։ Նա ազնիվ էր մնում՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։
Վերջին խոսքերը
-Լավ ենք, մի՛ անհանգստացեք։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Ֆիզուլիում։