hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Արզումանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976 թ․ հունվարի 15-ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։ Տարիների ընթացքում դարձել էր մեծ ընտանիքի հենարանը։

Նրա ոգեշնչման աղբյուրը
Երեխաներն էին։ Ամուսնացած էր, ուներ ութ զավակ։

Ընտանեկան ներկայություն
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի ու երեխաների հետ։

Բոլորը նրան հիշում են
Որպես բարեխիղճ ու հարգված մարդ, ում խոսքին կարելի էր վստահել։

Երազում էր
Իր տան մասին, որտեղ երեխաները մեծանային խաղաղությամբ։

Ընկերասիրությունը նրա ուժեղ կողմերից էր
Երբեք մենակ չէր թողնում ընկերներին։

Վերջին խոսքը հոկտեմբերի 5-ին
Չեմ կարող խոսել, ահավոր կարկուտ է գալիս, կարող է իջնենք ներքև։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։