
Ծնվել է
1996 թ․ նոյեմբերի 20-ին Վանաձոր քաղաքում։
Ընտանիքն ու ներշնչանքը
Նվերին ուրախացնում ու ուժ էր տալիս իր ընտանիքը։ Նրանք էին նրա կյանքի հենարանը։
Մարդկանց շրջապատում
Սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։ Ուներ սիրելի էակ, ում հետ կիսում էր իր հոգսերն ու երազանքները։
Ընկերների հիշողությամբ
Նրան հիշում են որպես կյանքով լի, հայրենասեր, հասուն ու նվիրված մարդ։ Միշտ պատրաստ էր օգնել ու կանգնել կողքին։
Յուրահատկությունը
Սրտացավորեն էր սիրում հայրենիքը։ Դա զգացվում էր նրա ամեն խոսքում ու արարքում։
Վերջին խոսքը
Քրոջը ասել էր․ «Եթե ինձ բան լինի, դու գիտես, որ տատիին ու պապիին դու ես պահելու»։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 6-ին՝ Մարտունի 2-ում։ Իր հերոսական քայլով փրկել է մարդու կյանք։