
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում։
Ընտանիքի հենասյունը
Երբ հայրը արտագնա աշխատանքի մեկնեց, վերցրեց ընտանիքի հոգսը իր ուսերին։ Չբողոքեց երբեք։ Չէր խոսում, ուղղակի անում էր՝ սիրով։
Շրջապատում
Ընկերների ու ընտանիքի հետ էր սիրում ժամանակ անցկացնել։ Բոլորը նրան հիշում են որպես մեծերին հարգող, օգնության հասնող ու նպատակասլաց երիտասարդ։
Լուռ երազանքները
Իր երազանքների մասին երբեք չէր խոսում։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 2-ին․ «Սաղ նորմալ ա, հանգիստ եղե՛ք»։ Թույլ չէր տալիս, որ ընտանիքն անհանգստանար։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին, Ջաբրայիլում։ 15 հոգանոց դասակից ոչ ոք չի վերադարձել։