hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Ստեփանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 25-ին Արմավիրի մարզի Արմավիր գյուղում։

Սրտի ուժը՝ հայրենիքը
Արթուրին ոգեշնչում էր հայրենիքը։ Նրա հայրենասիրությունն արտացոլվում էր ոչ միայն խոսքում, այլ՝ քայլերում։

Ժամանակի արժեքը
Սիրում էր լինել ընկերների շրջապատում։ Նա ընկերության մեջ ազնիվ ու հավատարիմ էր։

Ընկերների հիշողությամբ
Ընկերասեր էր, մարդասեր, ուշադիր։ Իր ներկայությամբ ջերմություն ու վստահություն էր տարածում։

Երազանքները
Ցանկանում էր գնալ Ռուսաստան՝ հայրիկի մոտ, սովորել նրա գործը և միասին աշխատել։ Մնաց չիրականացած երազանք։

Յուրահատկությունը
Պարտաճանաչ էր, պատասխանատու, միշտ նվիրված ամեն գործի։

Վերջին խոսքը
«Մամ ջան, լավ եղեք, մի մտածի շատ։ Որ շատ էլ ուզեք, չեմ կարա գամ։ Պատերազմա, չգիտեմ ոնց կվերջանա»։

Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 30-ին՝ Բյուրականի պաշտպանության տեղամասում։ Մինչև վերջ վստահությամբ ու հաստատակամությամբ պաշտպանել է իր դիրքը։