hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Չախալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ մարտի 3-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Ճանապարհը դեպի նպատակը
Սիրեց երկրաբանությունն այնքան, որ ԵՊՀ-ից հետո ընդունվեց նաև մագիստրատուրա։ Երկու տարի աշխատեց Գեոէկոնոմիկայի ընկերությունում, հետո Զանգելանում։ Վերադարձավ մայրաքաղաք՝ նոր նպատակներով։

Կյանքի կոչումը
Անցավ մրցույթը և դարձավ Տարածքային կառավարման նախարարության աշխատակից։ Նա ուզում էր ծառայել իր երկրին։

Չիրագործվածը
Թեզ էր գրում։ Ընդունվել էր Պոլիտեխնիկական համալսարան, բայց չհասցրեց դասերին հաճախել։

Շատ կապված էր մայրիկի հետ
Զանգերը երեկոյան 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հաստատված սովորություն էին։

Վերջին զանգը
Պատերազմի առաջին օրերին հիվանդ էին ինքն ու մայրը։ Մոր ապաքինումից հետո մեկնեց։ Ասում էր․ «Ես էնտեղ ամեն քար ու թուփ գիտեմ»։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը՝ Լաչինի շրջանում։