hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Գաբրիելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Խորունկ գյուղում։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բարություն ու հոգատարություն կար նրա մեջ։ Ընկերասեր էր ու միշտ պատրաստ օգնելու։

Ոգեշնչվում էր հայրենիքով
Արմանը հայրենիքի հանդեպ ունեցած սերը վեր էր ամեն ինչից։ Այդ սերն էր, որ շարժում էր նրան ամեն քայլում։

Սիրում էր սպորտ և տեխնոլոգիաներ
Ազատ ժամանակն անցկացնում էր մարզասրահում կամ համակարգչի առաջ՝ միշտ հետաքրքրված ու խորամուխ։

Երազանքները
Նրա երազանքն էր այնքան ուժեղ դառնալ, որ ընտանիքի անդամներն այլևս չաշխատեին, միայն հանգստանային։

Վերջին խոսքը
«Սա քո տեղը չի, չեմ զանգելու էլ, որ չգաս… ամեն ինչ լավ կլինի», - ասել էր հորը, երբ վերջինս պատրաստվում էր գնալ նրան տեսնելու։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին Հադրութում։ Շրջափակման մեջ հայտնված ընկերոջը կարողացել էր դուրս բերել՝ գնալով մինչև վերջ՝ առանց ետ նայելու։