hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտաշես Բալյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1985 թ․ հունվարի 5-ին Սիսիանի Բռնակոթ գյուղում։

Մարդկային նկարագիրը
Արտաշեսը կենսախինդ էր, համարձակ, կատակասեր։ Մեծերին հարգում էր, փոքրերին սիրում, իսկ բոլորին՝ օգնում։ Ամեն տարիքի հետ գտնում էր խոսք։

Ընտանեկան կյանքը
Սրտում միայն մեկ պատկեր ուներ՝ «միշտ չորսով միասին լինել»։ Ծնողների ու հարազատների հետ կապված էր խորապես։

Յուրահատկությունները
Շատ արագ բռնկվում էր, բայց նույնքան արագ էլ խաղաղվում։ Իր ապրելու ձևը՝ շփումը, կատակները, անկեղծ սերը մարդկանց հանդեպ, դառնում էին օրինակ։

Վերջին խոսքերը
«Գամ տուն, կառնենք, 4-ով կապրենք» - սրտից բխող երազանք, որ մնաց անկատար։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին՝ Ջաբրայիլում։ Զրույցի ժամանակ պայթյուններ եղան, կապը կտրվեց։ Նույն օրը զոհվեց։ Գտնվել է միայն վեց ամիս անց։