hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահագն Բադիկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1969 թ․ փետրվարի 2-ին Երևանում։

Ընտանեկան կյանքը
Նվիրված ամուսին ու հոգատար հայր էր՝ երկու դուստրերի տեր։ Իր ընտանիքն էր կյանքի կենտրոնը։

Մարդկային նկարագիրը
Բոլորը նրան հիշում են որպես բարի, ժպտերես, ընկերասեր ու վերջին շնորհքով մարդ։ Սիրում էր կենդանիներին, հատկապես շները՝ միշտ հոգ էր տանում նրանց մասին։

Երազանքները
Ընտանիքով երազում էին սեփական բնակարան ունենալ։ Պարզ, բայց կարևոր երազանք, որ կիսատ մնաց։

Հատկություններ
Ձեռքի շնորհքով էր։ Սարքել-սարքելու մեջ միշտ մի նոր բան էր հնարում։

Վերջին խոսքը
Հոկտեմբերի 1-ին գնում էին Ջրական։ Ասում էր՝ «Անիմաստ չի, պիտի գնանք ու հաղթենք»։

Վերջին մարտը
Հոկտեմբերի 10-ին ԱԹՍ-ի հարվածից ուռալը շուռ էր եկել։ Վիրավոր վիճակում նրան հասցրել էին հիվանդանոց, որտեղ երեք օր պայքարեց կյանքի համար։ Մահացավ հոկտեմբերի 14-ին։