
Ծնվել է
1998թ․ Օգոստոսի 6-ին Սամարայում։
հիշում է Սպարտակի առաջին ուսուցչուհին
Այնքան կիրթ էր Սպարտակը, բարեպաշտ, ազնիվ, բարձր արժեքներով դաստիարակված երեխա… միշտ ուներ իր սեփական կարծիքն ու տեսակետը՝ հիմնավոր ու հստակ։
Հայոց լեզուն
իր նախաձեռնությամբ հաճախել է կիրակնօրյա դպրոցի հայերեն լեզվի դասընթացներին։
Ինքնության որոնում
Հայոց պատմությունը գիտեր իր կենսագրության պես, խորը վերլուծում էր։
Առաջին այցը Հայաստան
16 տարեկանում եկավ գրպանում պատմամշակութային կոթողների ու հուշարձանների ցուցակը։
Երկրորդ վերադարձը
Ինքնուրույն պատվիրել էր տոմսը հստակ որոշմամբ՝ նախ՝ ժամկետային ծառայությունն ավարտել, իսկ հետո՝ սպայական կրթություն ստանալ ու զինվորական դառնալ։
Երկընտրանքը
Կյանքի ու գիտակցված մահվան միջից նա ընտրեց վերջինը։
Մնաք բարով, այլևս չենք տեսնվի
Գրել էր կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհուն։ Հստակ էր որոշել՝ վերադառնում է Հայաստան և ընդմիշտ մնալու է Հայաստանում
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19։