
Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 30-ին ԼՂՀ-ի Մարտակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Յուրաքանչյուրի հաջողությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի անդամների և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, համբերատար, քչախոս, խոհուն հայացքով և պատրաստակամ երիտասարդ էր։
Երազում էր
Աշխատել քաղաքաշինական կադաստրում, մեքենա գնել։
Յուրահատկություններ
Չափազանց մաքրասեր ու կոկիկ էր, մեծ ուշադրություն էր դարձնում մանրուքներին։
Սիրում էր
Նկարել։ Տասնյակ ածուխով, ջրաներկով և մատիտով նկարված նկարներ ուներ, որոն, ցավոք, մնացել են Ղարաբաղում։
Վերջին խոսքերն էր
«Չանհանգստանաք, ամեն բան լավ է լինելու։ Լոխ լավ ա իննան»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. հոկտեմբերի 30-ին Շեխեր գյուղում։ Նա հակառակորդի 2 տանկ է ոչնչացրել։ Հայրենիքի պաշտպանության և ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով։