
Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 20-ին ՌԴ Ռոստով քաղաքում։
Ինքնաարտահայտման լեզուն
Սպորտն ու դհոլի պարապմունքները նրա հոգու երաժշտությունն էին։ Շարժման մեջ էր գտնում իրեն։
Մարդկային ջերմություն
Նա միշտ շրջապատված էր ընկերներով ու ընտանիքով։ Սիրում էր կյանքը և մարդկանց։ Բոլորն ասում են՝ անվախ էր ու կենսախինդ։
Երազանքների ուղին
Նրա պարզ ու մարդկային երազանքներից էր մեքենա ունենալը։ Բայց մինչ այդ՝ ծառայել իր երկրին։
Սրտի ջերմությունը
«Լա՛վ եմ, քո տղուն բան չի լինի։ Մա՛մ ջան, մի՛ մտածի, ամեն ինչ լա՛վ ա…»։
Բարի էր բոլորի հանդեպ
Բոլորին վերաբերվում էր սիրով ու նույնն էլ ակնկալում էր ի պատասխան։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, Ջաբրայիլում։ Առանց վարանելու օգնության էր շտապում իր ընկերներին։