
Ծնվել է
2001 թ․ մայիսի 6-ին Արագածոտն մարզի Կաքավաձոր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, հատկապես՝ ֆուտբոլը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Եղբոր հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լռակյաց էր և նուրբ հումորի զգացողություն ուներ։
Երազում էր
Դառնալ սպորտային լրագրող։
Սիրում էր
Հողի հետ աշխատել։ Հետաքրքրված էր գյուղատնտեսությամբ։
Վերջին խոսքերն էր
«Նահանջ ա, կարծես պատերազմի վերջը երևում ա։ Ապահով տեղում եմ։ Ամեն ինչ նորմալ ա։ Ապահով ենք։»
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 5-ին, Ջաբրայիլում։