hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գոռ Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մարտի 15-ին Արտաշավան գյուղում։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Լուրջ, ընկերասեր ու հասնող։ Նրա խոսքը արժեք ուներ՝ ասաց, ուրեմն կանի։

Ոգեշնչում էին նպատակներն ու ստեղծագործությունը
Չնայած նրա ոգեշնչման մասին հստակ չեն հիշում, բայց հայտնի է, որ սիրում էր նվագել ու երազում էր սեփական հողերի վրա հանգստյան գոտի ստեղծել։

Ընտանեկան կյանքը
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ, շրջապատը նրա համար մեծ ընտանիք էր։

Հատկություններ, որ նրան առանձնացնում էին
Բոլորը գիտեին՝ Գոռը իր խոսքի տեր մարդ էր։ Ու այդ խոսքը պահում էր կյանքի բոլոր իրավիճակներում։

Վերջին խոսքը
«Ինձ գերիների մեջ ման չգաք, պապ, ստեղ չգաս, չերևաս։ Էս քո իմացած 90-ականների կռիվը չի…»։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 5-ին Ջաբրաիլում։ Կռվեց ինչպես խոստացել էր՝ առանց նահանջի, առանց վախի։