
Ծնվել է
1997 թ․ հունվարի 31-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և զինակիցների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա սիրված և հարգված անձնավորություն էր։
Երազում էր
Սովորել, ավարտել ռազմական կրթությունը և ունենալ բնակարան։
Յուրահատկություններ
Կատակասեր, հանգիստ, ժպտերես, խելացի և ծնողասեր էր։
Սիրում էր
Նկարել աբստրակտ նկարներ։
Վերջին խոսքերն էր
«Հանգիստ եղի, մա՛մ, սաղ լավ ա»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 7-ին, Ջաբրայիլում։ Հակագրոհի ժամանակ իր տանկով առաջնորդել է զինակիցներին՝ շարժվելով Սամվել Բաբայանի ծրագրած ուղիով։ Իր առաքելությունն ավարտելուց հետո մնացել էր։ Այն տանկերը, որոնք խոցվել էին, կարողացել էր ապահով դուրս բերել, իսկ իր տանկով կարողացել է վիրավորների փրկել։