hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովիկ Խոնգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976 թ․ օգոստոսի 11-ին Լեռնային Ղարաբաղում։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Աշխատասեր, նվիրված ընտանիքին ու ընկերներին։ Իրական ընկերություն էր պահում՝ հոգատարությամբ ու հումորով լի։

Ոգեշնչում էր…
Ոգեշնչվում էր իր ընտանիքից և շրջապատող մարդկանցով։ Իր կյանքում մեծ տեղ էր տալիս ընտանեկան երջանկությանը։

Հատկություններ, որ նրան առանձնացնում էին
Հայրենասեր մարդ էր՝ գործողություններով, ոչ բառերով։ Միշտ պատրաստ էր օգնելու։

Վերջին խոսքը
Մինչ գնալը կնոջն ասել էր․ «Պինդ կպահես քեզ, դու համ մամա ես եղել, համ պապա։ Լավ կնայես քեզ ու երեխեքին։ Պինդ կմնաս, չկոտրվես»։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 5-ին Շուշիում, երբ շատերն արդեն նահանջում էին, Հովիկը կանգնել էր վերջին գծում՝ չնահանջելով, միայն առաջ էր գնում։