hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Խաչատուր Տոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ հունվարի 29-ին Երևանում։

Սրտաբուխ էր ապրում
Ոգեշնչվում էր կյանքով, ընտանիքով, ընկերներով ու ամենօրյա պարզ պահերով։

Սիրում էր լինել
Ընտանիքի, ընկերների, բոլորի շրջապատում՝ միշտ ջերմության մեջ։

Նրան հիշում են, որպես
Ջիգյարով, թասիբով, ուրախ, ընկերասեր, բարի ու սրտանց անձնավորություն։

Երազում էր
Բնակարան գնել, ազատել ընտանիքին վարձով ապրելու ծանրությունից։

Մանրուքները, որ բացահայտում էին իրեն
Սիրում էր անակնկալներ անել, մարդկանց ուրախացնել՝ առանց որևէ ակնկալիքների։

Վերջին խոսքը նոյեմբերի 6-ին
«Մամա ջան, ամեն ինչ նորմալ ա… ձեզ լա՛վ նայեք… անպայման կզանգեմ»։ Այդպես էլ զանգ չեղավ…

Զոհվել է
Փորձելով փրկել վիրավոր ընկերոջը։

Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 15-ին, Շուշիում։