
Ծնվել է
2002 թվականի հունվարի 3-ին, Գեղարքունիքի մարզի, Ծովինար գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայերնասիրությունը, աշխատասիրությունը, հետաքրքրասիրությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և եղբոր հետ։ Ուներ սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ համեստ և խելացի էր։
Երազում էր
Ուսումը շարունակել բանակից հետո։
Սիրում էր
Կարդալ, բանաստեղծություններ գրել, և հայրենասիրական խոսակցություններ վարել։
Վերջին զրույց
Ջաբրայիլից զանգել էր, ասել, որ 3 օր չի կարողանա զանգել, ու որ չանհանգստանան։
Վերջին հերոսական մարտը եղել է
Իշխանաձորում՝ վիրավոր հրամանատարին փրկելու ժամանակ։