
Ծնվել է
1989 թվականի հուլիսի 16-ին, Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը, շատ նվիրված էր աշխատանքին:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և իր երեք երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Պատրաստակամ, նվիրված, օգնող և հոգատար մարդ էր։
Երազում էր
Դառնալ գումարտակի հրամանատար, և հասել էր նպատակին։
Յուրահատկություններ
Ամեն նոր տարի, տանը շնորհավորելուց հետո, գնում էր զորամաս, զինվորներին շնորհավորելու։
Վերջին զրույց
Շատ լարված էր։ Հարցրեց երեխաների մասին, ասաց, որ գտնվում է ծանր իրավիճակում. «Չգիտեմ ինչ կլինի, բայց կփորձեմ զանգել»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիում, Քարին Տակ գյուղի մոտ։ Հակառակորդի հարձակման ժամանակ նա խիզախություն է ցույց տվել, դիմելով իր և ասել. «Էրեխեք ջան,փախեք ուր կարող եք, ապահով տեղ գտեք։ Ես ու մի քանի հոգի կմնանք, կարևորը ձեր կյանքը փրկվի»։