hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանվել Դալլաքյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թվականի հոկտեմբերի 26-ին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուսումը: Ընդունվել էր համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը, սակայն ուսումը կիսատ մնաց։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Դասարանի ընկերների հետ։ Նրանք միասին տուռնիկներ էին սարքում իրենց բակում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Արտակարգ անձնավորություն էր, ամեն տեղ արժանանում էր գովասանագրերի։

Երազում էր
Մոր մահից հետո վերադառնալ գյուղ, աշխատել որպես ուսուցիչ։ Ցանկանում էր ռազմագիտություն ու ֆիզկուլտուրա դասավանդել դպրոցում։

Յուրահատկություններ
Շատ կապված էր հայրիկի հետ, ով ուներ 4 ամուսնացած երեխա։ Ինքը եւս ցանկանում էր ամուսնանալ։

Սիրում էր
Տնային գործերը, որոնք ստանձնել էր մոր մահից հետո։

Վերջին խոսքերն էր
«Դրությունը վատ է, բայց դիմադրում ենք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 27-ին, Մարտունիի 3-րդ պաշտպանական շրջանում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ գտնվելով տանկի վրա։