
Ծնվել է
1979թ. ապրիլի 10-ին, Ստեփանակերտում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, ընտանիքը և նրանց հանդեպ ունեցած սերը։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Մեծատառով մարդ էր, հայրենասեր, ընտանիքին նվիրված, հասնող և ընկերասեր։
Երազում էր
Երեխաները մեծանան, լավ կրթություն ստանան և հասնեն իրենց նպատակներին։
Վերջին զրույց
Ասել էր. «Ես արդեն հայր եմ, ուզում եմ, որ 18-20 տարեկան տղաներն էլ հայրիկ դառնան, ընտանիք ունենան»: Նաև ասել էր. «Էրեխեքին անակնալ անելու համար ավտոբուսներով գալիս եմ Երևան», բայց մի քանի ժամից զոհվել էր։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտակերտի Մատաղիսի շրջանում։