hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Թաթուլ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987թ. մայիսի 14-ին, Ստեփանակերտում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Կյանքով լեցուն, ասող-խոսող, ընկերասեր մարդ էր։ Նա արագ էր ընկերանում և հեշտությամբ լեզու գտնում։

Երազում էր
Ունենալ սեփական սպորտային դահլիճը։

Յուրահատկություններ
Մարդկանց հետ հեշտությամբ լեզու էր գտնում։

Սիրում էր
Զբաղվել ուժային եռամարտով։ Այս սպորտաձևից նա մեծ ոգևորություն էր ստանում, մասնակցել էր բազմաթիվ մրցույթների և նույնիսկ դարձել չեմպիոն։

Վերջին զրույց
Հատուկ զանգել էր, որ բոլոր երեխաների հետ առանձին խոսելու հանար։ Երբ փոքր աղջկա հետ չէր հասցրել խոսել, ընտանիքը կրկին զանգահարել էր, որ աղջիկը ևս խոսի նրա հետ։ Երեխային ասել էր, որ շուտով տուն կգա։ Ցավոք, այդ խոստումը չկարողացավ իրականացնել։