hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վիգեն Միրզոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1982 թվականի հուլիսի 3-ին, Արարատի մարզի Այգավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։ Նա յուրաքանչյուր օրը ապրում էր այնպես, կարծես դա իր վերջին օրը լիներ։ Շատ ոգեշնչվում էր ազգային երգերից և իր ծառայությունից։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ ընկեր էր, հայր, ամուսին և եղբայր։

Երազում էր
Աղջիկ ունենալ։ Նա ցանկանում էր դստեր անունը դնել իր մոր անունով։

Յուրահատկություններ
Վիգենը ուշադրություն դարձնում էր այն մանրուքներին, որոնց շատ մարդիկ չեն տալիս կարևորություն։ Նա հաճախ ասում էր, որ ամեն ինչ սկսվում է հենց մանրուքներից։

Վերջին զրույց
Նոյեմբերի 5-ին ասել էր, որ այլևս չի զանգելու, և խնդրել էր, որ լավ նայեն երեխաներին ու կնոջը։

Վերջին հերոսական մարտը եղել է
Քարին տակում։ Նա եղել է իր ջոկատի առաջնորդը և շատ լավ է հոգ տարել մյուս զինվորների մասին։ Գիտակցելով, որ շրջափակման մեջ են, նա ասել է, որ տարբերություն չկա՝ հետ գնալ, թե առաջ, ու շարունակել է առաջ շարժվել։