hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Բալայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թվականի հունիսի 8-ին, ՌԴ Կրասնոդարում, սակայն ապրել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը և որդին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և այն ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, ընկերասեր և միշտ օգնության հասնող մարդ էր։ Երբեք «չէ» չէր ասում և միշտ պատրաստ էր աջակցելու։

Երազում էր
Որդու հետ կապված նպատակները իրականացնել։ Միշտ երազել էր տուն կառուցել, լավ աշխատանք ունենալ և որդի ունենալ։ Որդի ունեցել է, սակայն նրան հասցրել է տեսնել ընդհամենը 9 ամիս։

Յուրահատկություններ
Բարի, մաքուր սիրտ ունեցող, կյանքի դժվարություններին ժպիտով էր նայում և հաղթահարում։

Վերջին զրույց
Նոյեմբերի 7-ին։ Շատ անտրամադիր էր, գիտեր, որ շրջափակման մեջ են, ընկերն էլ զոհվել էր։ Այդ ժամանակ երեխան վատառողջ էր, ասել է՝ «էրեխուն լավ նայի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիի մատույցներում՝ Քարին տակում։