hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կոլյա Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001թ. օգոստոսի 8-ին, Գյումրիում։

Ուրախության ու ոգեշնչման աղբյուրները
Ոգեշնչվում էր ուրիշների ժպիտներից։ Իր համար ամենամեծ երջանկությունը օգնելն էր։

Ընտանեկան կյանքը
Անցկացնում էր իր ժամանակը ընտանիքի և ընկերների հետ։ Ուներ սիրելի էակ, ում հետ պլաններ էին կազմում ապագայի համար։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Ընկերասեր էր, իր տեսակով տարբերվող մարդ։ Իր հանդեպ հարգանք էին զգում թե՛ փոքրերը, թե՛ մեծերը։

Երազանքները
Ցանկանում էր փայլուն ապագա կերտել ու ստեղծել ամուր ընտանիք։

Յուրահատկությունները
Հատկապես աչքի էր ընկնում մեծերի ու փոքրերի հանդեպ խորին հարգանքով, որն իսկապես յուրահատուկ գիծ էր։

Վերջին խոսքը
Մորը հիշեցնող խոսքերով՝ «հիշիր, թե դու ում մաման ես», ուժ ու սեր էր փոխանցում հեռվից։

Վերջին մարտը
2020թ․ հոկտեմբերի 19-ին Այգեհովիտում՝ Իշխանասարի ուղղությամբ մղված մարտում խոցել է տանկ, փրկել վիրավոր ընկերոջը՝ իր կյանքի գնով։