hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ. մայիսի 9-ին, քաղաք Ստեփանակերտում։

Ոգեշնչման աղբյուրները
Սպորտն ու ըմշամարտը նրա կյանքի անբաժան մասն էին։ Հերոսների պատմությունները նրան լցնում էին ուժով ու պարտքի զգացումով։

Ընտանեկան կյանքը
Ուներ սիրած էակ, որոնց հետ ծրագրել էին ամուսնանալ։ Երազում էր մեծ ընտանիքի մասին՝ լի երեխաների ճիչով ու երջանկությամբ։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրբանկատ, հարգալից, միշտ պատրաստ լսել ու հասնել դիմացինին։ Ֆիզիկապես ուժեղ, բայց հոգով՝ խոնարհ ու լուսավոր։

Երազանքները
Ցանկանում էր ապրել հաղթանակած հայրենիքում։ Նպատակ ուներ նաև ստեղծագործել ու ապրել ստեղծարար կյանքով։

Յուրահատկությունները
Ստեղծագործող հոգի էր. սիրում էր բանաստեղծություններ ու գրելը՝ չնայած երբեք բացահայտ չէր ցուցադրում դրանք։

Վերջին խոսքը
Մոր հարցին, թե երբ է դաջվածքը մաքրելու նա պատասխանել էր. «Մամ ջան, մենք հիմա նենց իրականության մեջ ենք ապրում, որ չգիտեմ՝ ոնց սա քեզ մի օր պետք կգա», որով էլ հետագայում մայրն իր որդուն ճանաչեց։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 16-ին Մարտակերտում, սեփական մարմնով պաշտպանեց ընկորը։ Նրա արարքը կյանք փրկեց։ Արամը մնաց հավերժ իր հերոսության մեջ։