
Ծնվել է
2001թ. հուլիսի 13-ին, էջմիածնի Ոսկեհատ գյուղում։
Կյանքով լի սիրտ
Դավիթն այն երիտասարդներից էր, ում ուրախացնում էր կյանքի ամեն մանրուքը։ Նա ապրում էր լիարժեք՝ ոգեշնչվելով ամենայն բանից։
Սրտակիցն ու ընկերները
Նրա կյանքի կարևոր մասը ընկերներն էին։ Ուներ նաև սիրած աղջիկ, ում հետ ցանկանում էր կառուցել իր ապագան։
Հիշողությունները նրա մասին
Ընկերասեր էր, ժպտերես, կյանքով լի։ Իր շրջապատի սիրտն ու ժպիտն էր։
Երազանքները
Ցանկանում էր ավարտել ծառայությունը, շարունակել ուսումը և ամուսնանալ սիրելիի հետ։
Վերջին զրույցը
Ծանր ու երկար զրույց էր՝ ծառայության մասին, իր կիսատ թողած երազանքների։ Նայում էր առաջ՝ հավատով, որ կվերադառնա։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում։ Դավիթը հերոսաբար մարտնչել էր թշնամու դիրքերում՝ առանց ետ նայելու։ Նրա քաջությունը մնաց հավերժ ապրող հիշողություն։