
Ծնվել է
2001թ. Հուլիսի 19-ին ք. Հրազդանում։
Ուրախանում էր ամեն մանրուքից
Կյանքով լի էր։ Ամեն բանից կարողանում էր ուրախանալ, ոգևորվել, ու այդ ապրումներով լցնել շրջապատը։
Ընտանեկան և ընկերական կապերը
Սիրում էր լինել ընտանիքի, բարեկամների ու ընկերների հետ։ Ուներ սիրած էակ, ում մասին խնամքով էր խոսում։
Ընկերվարների հիշողությամբ
Բարի էր, լի հումորով ու թեթև տրամադրությամբ։ Ընկերները նրան հիշում են ժպիտով։
Երազանքները
Նպատակ ուներ դառնալ մեծ ֆինանսիստ։ Ցանկանում էր շրջել աշխարհով մեկ՝ տեսնել, ճանաչել, զգալ։
Սիրում էր երգել
Չէր վախենում արտահայտել իր զգացմունքները։ Երգը նրա մի մասն էր։
Վերջին խոսքը
«Լավ մնացեք, էլ չգիտեմ՝ կխոսենք, թե չէ»։ Այդ խոսքերը մնացին անավարտ հույսի պես։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 19-ին՝ Ֆիզուլիում։ Երբ ընկերները փորձում էին ետ պահել՝ ասելով, թե դիրք գնացողը հետ չի գալիս, Արտակը պատասխանել էր. «Ես չգնամ, դու չգնաս, բա ո՞վ կգնա մեր տղերքին օգնելու»։ Այդպես էլ չորսով բարձրացան դիրք, ու չվերադարձան։