
Ծնվել է
2002թ. մարտի 20-ին, Երևանում։
Ուրախություն էր բերում կյանքը
Կենսուրախ էր ու սիրով էր նայում կյանքին։ Իր էներգիայով վարակում էր բոլորին՝ ապրելով լիարժեք ու խորապես։
Ընտանեկան կյանքը
Ամենաշատը սիրում էր լինել ընտանիքի և ընկերների կողքին։ Այդ միջավայրում էր գտնում ջերմություն ու հանգստություն։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Հարգալից, էմոցիոնալ, աշխույժ ու բարի։ Ընկերասեր էր այնքան, որ իր բացակայությունը հիմա զգում են բոլորը։
Երազանքները
Բանակից վերադառնալուց հետո ուզում էր սեփական ձեռքերով մեքենա հավաքել։ Երազում էր ստեղծել՝ իր ուժով։
Յուրահատկությունները
Ազատ ժամանակը նվիրում էր մեքենաներին ու համակարգչային խաղերին։ Հետաքրքրասեր ու տեխնիկայով տարված էր։
Վերջին խոսքը
Մայրիկի հորդորին՝ «Զգույշ կլինես», պատասխանել էր. «Մեզ պատերազմի դաշտ չեն տանում, հանգիստ եղիր»։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 22-ին Կուբաթլուում։ Իր հերոսությունն էր՝ մարտի դաշտից փրկել իր վիրավոր ընկերոջը՝ դնելով մեքենան և հանելով կրակի գծից։