hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ժիրայր Գեղամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ. դեկտեմբերի 14-ին, Ապարան քաղաքում։

Ոգեշնչում էր հայրիկի օրինակով
Ժիրայրը ոգեշնչվում էր հոր աշխատանքի նվիրումով և ընկերների հետ անցկացրած ուրախ պահերով։ Նա բարձր էր գնահատում պատասխանատվությունը և նվիրվածությունը։

Ընկերների կողքին
Նրա կյանքի կարևոր մասը ընկերների հետ անցկացրած ժամանակն էր։ Մշտապես ջերմ ու վստահելի ներկայություն էր նրանց շրջապատում։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Ընկերասեր, բարի, հասնող։ Բոլորը միայն գովեստով էին խոսում նրա մասին՝ որպես ազնիվ ու հոգատար տղայի։

Երազանքները
Նրա մեծ երազանքն էր բարելավել ընտանիքի ֆինանսական վիճակը և նրանց համար ապահով կյանք ստեղծել։

Յուրահատկությունները
Ժիրայրը շատ էր սիրում շախմատ խաղալ։ Խաղում էր խորամանկությամբ ու լրջությամբ, ինչպես ապրում էր՝ մտածված ու հավասարակշռված։

Վերջին խոսքը
Հայրիկի հարցին՝ «Ռմբակոծում ե՞ն», հանգիստ պատասխանել էր՝ «Դե հա»։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 12-ին Հադրութի տարածքում, Զինավան տեղամասում զբաղված էր ինժեներական աշխատանքով՝ դաշտի ականապատմամբ։ Մարտի դաշտում եղել է նվիրված ու անձնուրաց։