
Ծնվել է
2000թ. դեկտեմբերի 15-ին, Երևանում։
Ուրախացնելն էր ոգեշնչում
Արամայիսը խանդավառվում էր ուրիշներին ուրախացնելուց։ Իր սրտաբաց ժպիտով ու դրականությամբ կարողանում էր ամենասառն օրը ջերմացնել։
Ընկերների ու ընտանիքի գրկում
Ամենաշատը սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների ու ընտանիքի կողքին։ Նրանց ներկայությունն իր ամենաթանկ արժեքն էր։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Բոլորին օգնող, համեստ, բարի ու ուշադիր տղա էր։ Լսելու արվեստը նրա ամենավառ հատկություններից էր։
Երազանքները
Նա ցանկանում էր դառնալ ֆիլանտրոպ՝ օգնել մանկատների երեխաներին ու ծերերին։ Երազում էր հնարավորինս շատ բարություն անել։
Յուրահատկությունները
Սիրում էր ֆոկուսներ անել՝ հատկապես խաղաքարտերով։ Այդ փոքրիկ ներկայացումները Արամայիսի ուրախ ու խաղացող հոգու արտացոլումն էին։
Վերջին խոսքը
«Մամ ջան, չլացես, մի նեղվի, ես հետ եմ գալու»։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 14-ին Ֆիզուլիում ցուցաբերել է բացառիկ խիզախություն՝ խոցելով մի քանի տանկ, անօդաչու և շարասյուն։