
Ծնվել է
1985թ. սեպտեմբերի 6-ին, Լոռվա մարզում։
Ուրախության աղբյուրները
Արթուրին ոգեշնչում էր ընտանիքը՝ հատկապես երեխաները։ Նրանց համար ապրում էր ու աշխատում։
Ընտանեկան կյանքը
Սիրում էր իր ընկերների, հարազատների շրջապատը, սակայն ընտանիքն էր նրա կյանքի կենտրոնը։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես սրտաբաց, կամեցող ու ընկերասեր մարդու, ով միշտ պատրաստ էր օգնելու։
Յուրահատկությունները
Անկեղծ էր, պատասխանատու ու խիզախ։ Չվախեցավ ռիսկերից՝ իր ընտրած ճանապարհով գնալու համար։
Երազանքները
Ցանկանում էր վերադառնալ հայրենի գյուղ ու զբաղվել գյուղատնտեսությամբ, խոզաբուծությամբ։ Երազանքներից որոշները մնացին անկատար։
Վերջին խոսքը
Առավոտյան «8։20»-ին խոսել էր երեխաների հետ՝ նշելով, որ պետք է բարձրանա դիրքեր, հետո կիջնի։
Վերջին մարտը
2023թ. սեպտեմբերի 19-ին զոհվել է Մաճկալաշեն գյուղում՝ մինչև վերջ պաշտպանելով իր հողը։