
Ծնվել է
1983թ. օգոստոսի 28-ին, Ստեփանակերտում։
Ուրախության աղբյուրը
Արայիկի կյանքի ամենամեծ ոգեշնչումը իր երեխաներն էին, որոնց համար ապրում ու պայքարում էր։
Ընտանեկան կյանքը
Ամեն վայրկյան, որ անցկացնում էր ընտանիքի, կնոջ ու երեխաների կողքին, նրա համար երջանկություն էր։ Ունենալով արդեն չորս դուստր՝ երազում էր որդի ունենալ, և այդ երազանքն էլ իրականություն դարձավ։
Ինչպես են հիշում նրան
Շատ ընկերասեր, սիրված ու հարգված բոլորի կողմից, մշտապես պատրաստ աջակցելու։
Երազանքները
Տուն ունենալ ու ապահով ընտանիք ստեղծել՝ իր ամուր կյանքի հիմքով։
Նրա առանձնահատկությունները
Նրա նվիրվածությունն ընտանիքին, հանգիստ ու հոգատար բնավորությունը նրան առանձնացնում էին բոլորից։
Վերջին խոսքը
«Գնամ, ետ կգամ, չվախենաք։ Ես հետ գալու եմ», — ասաց ու բոլորին համբուրեց՝ խոստանալով վերադառնալ։
Վերջին մարտը
2023թ. սեպտեմբերի 20-ին։ Մինչ վերջ կանգնած էր մարտական դիրքերում՝ որպես վարորդ, անվախորեն բոլորին անհրաժեշտ վառելանյութը հասցնելով առաջնագիծ։