hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Բաղդիշյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000թ. սեպտեմբերի 2-ին, Երևանում։

Ինչն էր լցնում նրան էներգիայով
Սպորտը, պարը ու մարդկանց հետ շփումը Գևորգի կյանքի առանցքն էին։ Նա ապրում էր շարժման ու ժպիտի մեջ։

Սիրում էր կյանքը իր մարդկանցով
Ընկերների, պարապմունքների շրջապատում էր երջանիկ։ Մարդամոտ էր՝ միշտ խմբի սիրտն ու հոգին։

Ընկերների հիշողություններով
Անսպառ հումոր, նվիրվածություն, կազմակերպչական բացառիկ կարողություններ՝ նրան նկարագրող ամենավառ գծերն էին։

Երազանքները
Ցանկանում էր դառնալ փաստաբան և երբեք չլքել սպորտը՝ իր սիրած աշխարհը։

Հատուկ գծեր
Կազմակերպելու, միավորելու շնորհն ուներ։ Նրա կողքին կյանքն ինքնըստինքյան կարգավորվում էր։

Վերջին խոսքը
«Մեր մոտ ամեն ինչ նորմալա, ես իմ սարերում եմ...»։ Մինչև վերջ փորձեց թեթևացնել հարազատների սիրտը։

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 23-ին, Բյուրականում։ ԱԹՍ հարվածից վիրավորվեց ընկերոջ կողքին։