hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արա Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984թ. հունվարի 18-ին, Արարատի մարզում։

Ոգեշնչման աղբյուրները
Աշխատանքն էր նրա ամենօրյա խթանը։ Հայրենիքի և առաջընթացի նկատմամբ հավատը կենդանի ուժ էր իր ներսում։

Ընկերության ու ընտանիքի մարդ
Արան ժամանակը նվիրում էր ընտանիքին ու ընկերներին՝ լինելով հոգատար որդի, սրտաբուխ հայր և հավատարիմ բարեկամ։

Ընկերների ու հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես խիզախ, խելացի ու պատասխանատու մարդու, ով կյանքի ամեն օր ապրում էր հավատքով ու պարտքի զգացումով։

Երազանքները
Ճանաչում ու առաջընթաց իր մասնագիտության մեջ, ինչպես նաև անկախ ու հզոր հայրենիք։

Վերջին խոսքը
Երբ ընկերը զոհվեց, Արան զանգեց մորը, շատ էր հուզվել: Մայրը փորձել էր հանգստացնել, ասելով. «Հանգստացի, մեծ տղայես բալես, կգաս՝ իրար հետ կզրուցենք»։

Վերջին մարտը
2020թ. նոյեմբերի 12-ին Շուշիում՝ Արան առաջնորդեց 10 հոգանոց ջոկատ՝ շրջափակման մեջ ընկնելով մոտ 70 հոգանոց թշնամու ուժերի դեմ։ Բայց նրանք մինչև վերջ պայքարեցին։