hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վաղարշակ Մուրադյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989թ. հուլիսի 3-ին, Կաքավաձոր գյուղում։

Աշխատանքով ոգեշնչված
Վաղարշակը սիրով ու նվիրումով էր վերաբերվում իր աշխատանքին։ Դա էր նրան ուժ տալիս ապրելու և առաջ շարժվելու։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Անվախ էր ու անկոտրում։ Ընկերասեր, բոլորին օգնող մարդ, ով չէր ընկճվում ոչ մի դժվարությունից։

Ընտանեկան կյանքը
Ժամանակը մեծապես նվիրում էր ծնողներին ու ընկերներին, իսկ ապագան պատկերացնում էր գյուղում՝ սեփական ընտանիքի ու այգու կողքին։

Յուրահատկությունները
Հոգատար էր ու բարի, միշտ պատրաստ՝ օգնելու և սատարելու։ Ուներ երգելու հիանալի ձայն, որը հաճախ էր հնչեցնում հարազատների համար։

Վերջին խոսքը
Պարզ ու վճռական. «Պետք ա գնամ»։

Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 18-ին՝ դեռ չհասած մարտի դաշտ, երբ թշնամու հարվածը խփել է նրանց մեքենային։