
Ծնվել է
2000թ. հոկտեմբերի 17-ին, Հրազդան քաղաքում։
Ստեղծագործող հոգի
Խաչիկը արվեստի մարդ էր։ Նկարչությամբ էր ապրում՝ իր հոգու խաղաղությունը գտնելով գույների ու գծերի մեջ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես խելոք, ամաչկոտ և սրտով մեծ տղայի։ Բոլորը նրան կոչում էին «փոքր ախպեր»՝ սիրով ու ջերմությամբ։
Ընտանեկան կյանքը
Չնայած խենթ երիտասարդ տարիքին, Խաչիկը նախընտրում էր մենությունն ու ստեղծագործ պահերը։ Իր ժամանակի մեծ մասը անցկացնում էր նկարելով։
Յուրահատկությունները
Նկատելի էր իր զուսպ բնավորությամբ, հեզությամբ ու հոգատար պահվածքով։ Խաղաղության ու լռության սիրահար էր։
Վերջին խոսքը
«Մամ, ոչ մի բան չկա, ամեն ինչ նորմալա, բան չկա, չմտացեք, ամեն ինչ լավա»,– վերջին զանգերից մեկում մայրիկին հանգստացրել էր այս խոսքերով։
Վերջին մարտը
Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 23-ին՝ Ֆիզուլի գնացող ճանապարհին, երբ թշնամու արկը խփել է այն մեքենային, որով շարժվում էին։